«Հիվանդ մարդ է». Սոբչակի ամուսինն արձագանքել է Ժիրինովսկու՝ իր կնոջ հասցեին ասված վիրավորական խոսքերին
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի ամուսինը՝ դերասան Մաքսիմ Վիտորգանը, հայտարարել է, որ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հիվանդ մարդ է: Այդ մասին նա ասել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում, հայտնում է lenta.ru-ն:
«Դե նա ծեր հիմար է, ինչպե՞ս ես կարող եմ նրան արձագանքել: Հիվանդ մարդ է, ով տարեցտարի իր հացն է վաստակում: Ցանկացած մարդ, ով Ժիրինովսկուն տեսնի կադրերից դուրս, նրան կխղճա այնպես, ինչպես կխղճա հիվանդ մարդուն»,- հայտարարել է Վիտորգանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող նախագահական ընտրությունների վերաբերյալ հեռուստաբանավեճի ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել Քսենիա Սոբչակի հասցեին։
Սոբչակն, իր հերթին, նկատողություն է արել Ժիրինովսկուն, երբ վերջինս սկսել է վիճել բանավեճի մյուս մասնակից Սերգեյ Բաբուրինի հետ:
Այնուհետև Ժիրինովսկին Սոբչակին հիմար է անվանել՝ մի քանի վիրավորական խոսք հավելելով՝ մասնավորապես նրան անվանելով «նողկալի քած»։ Սոբչակը վիրավորանքներին արձագանքել է բաժակով ջուրը շփելով քաղաքական գործչի դեմքին:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է