Թուրքմենստանում Մարտի 8-ի առիթով կանայք նախագահից 11-ական դոլար կստանան
Մարտի 8-ի միջազգային օրվա առիթով թուրքմենուհիները երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովից կստանան 40 մանաթ (պաշտոնական փոխարժեքով՝ 11 դոլար), հայտնում է կառավարության «Նեյտրալ Թուրքմենիստան» պարբերականը:
Երկրի նախագահի ստորագրած հրամանի համաձայն՝ 40 մանաթի դրամական նվերը կստանան ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում աշխատող կանայք՝ անկախ դրանց սեփականության ձեւից:
Նախագահական 40 մանաթ կստանան թոշակ եւ պետական նաստ ստացող կանայք, արտադրությունից չկտրված՝ ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում եւ կլինիկական օրդինատուրայում սովորողները, Թուրքմենստանի նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի՝ ոչ պակաս 2 ուսումնական տարով դասընթացների ունկնդիրները:
Նախագահական հրամանը տարածվում է նաեւ ուսանողների, աշակերտների եւ մանկական նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է