Մոսկվան կշարունակի աջակցել սիրիական բանակին ահաբեկչության սպառնալիքի վերացման գործում. Լավրով
Ռուսաստանը կշարունակի աջակցել սիրիական բանակին ահաբեկչության սպառնալիքի վերջնական վերացման գործում: Այս մասին, ելույթ ունենալով Ժնեւում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին բարձր մակարդակի հատվածի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք անընդունելի ենք համարում ահաբեկիչներին «լավերի» եւ «վատերի» բաժանելը, հատկապես, երբ դա արվում է ծայրահեղականների կողմից հայտարարագրվող նպատակներից կամ ֆինանսավորման աղբյուրներից ելնելով,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, - Ռուսաստանը կշարունակի համառորեն պայքարել նման երկակի ստանդարտների արատավոր երեւույթի դեմ, այդ թվում նաեւ՝ աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին ահաբեկչության սպառնալիքի վերջնական վերացման գործում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է