Ռամզան Քադիրովը պատասխանել է Լատվիա մուտք գործելու՝ իր նկատմամբ սահմանված արգելքին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովն առաջիկա 30 տարում չի ծրագրում այցելել Լատվիա, ուր նրա մուտքն արգելվել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Քադիրովի մամլո խոսնակին:
Փետրվարի 22-ին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Լատվիա մուտք գործելու արգելք է սահմանել 49 մարդու համար:
Նախարարն այդ արգելքը մեկնաբանել է Սեյմի ընդունած որոշմամբ, որով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել «Մագնիտսկու գործի» հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ:
Ցուցակում ընդգրկվել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը, Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Անդրեյ Լուգովոյը և ուրիշներ:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ռամզան Քադիրովի ֆեյսբուքյան էջն արգելափակվել էր: Սոցցանցի ղեկավարությունից մեկնաբանել էին, որ դա արվել է ԱՄՆ կառավարության կողմից «Մագնիտսկու օրենքով» Քադիրովի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է