Վրաստանին ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դադարեցման վտանգ է սպառնում. Եվրոպան անհանգստացած է
Մոտ օրերին Թբիլիսի են ժամանելու Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, որպեսզի վրացական կողմի հետ ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման թեմայով քննարկում ունենան: Լուրը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, հաղորդում է Aliq.ge-ն։
«Մենք կքննարկենք քայլերը, որոնք կնպաստեն, որ ազատ վիզայի դադարեցման մեխանիզմն օրակարգային չդառնա: Երբ վիզայի ազատականացման պայմանների խախտման եւ վիճակագրական որոշ տվյալների աճի հետ կապված գործընկեր երկրի կողմից հարցեր առաջացան, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, նաեւ ակտիվ եւ սերտ համագործակցություն սկսեցինք մեր գործընկերների հետ, որպեսզի նշված հարցերին պատասխաններ տանք»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիայի դաշնային հանրապետության ներկայացուցիչների այցը Վրաստանի իշխանությունների կողմից ավելի վաղ սկսված աշխատանքի արդյունքն է:
Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան Եվրամիության երկրներ այցելել՝ առանց մուտքի արտոնագրի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախորդ տարվա ապրիլից առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 220 հազար քաղաքացի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է