Թունիսում Նովոռոսիյսկից ուղևորվող թուրքական նավ է կալանվել
Թուրքական «Akdeniz Roro» ընկերության նավը փետրվարի 15-ին հայտնվել է փոթորկի մեջ և թույլտվություն խնդրել մտնելու Սֆաքս քաղաքի նավահանգիստ:
Այս մասին փետրվարի 24-ին տեղեկացնում է Известия-ն՝ վկայակոչելով Թունիսում ռուսական դեսպանատան հաղորդագրությունը:
«Փետրվարի 15-ին նավը հայտնվել է փոթորկի մեջ և թույլտվություն է խնդրել մտնելու Սֆաքս քաղաքի նավահանգիստ՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, որտեղ նավը մաքսային ստուգումների է ենթարկվել», - ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ նավը Նովոռոսիյսկից ուղևորվելիս է եղել Կամերունի Դուալա նավահանգիստ, ուր պետք է հասցներ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության իշխանությունների համար նախատեսված բեռը: Ներկա պահին ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է ուղարկված բեռը, ժամանել է Թունիս՝ նավի հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար:
Դիվանագիտական առաքելությունից հերքել են տեղեկությունն այն մասին, որ նավում ռազմական նշանակության բեռ է եղել: Կալանված նավի անձնակազմում ռուս քաղաքացիներ չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է