Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Արցախ

ԼՂ հարցը ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի համար դարձել է միակը, որտեղ կա կոնսենսուս. Ս. Տարասով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք «վերադարձնելու» են Ղարաբաղը, երկրորդական է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Ադրբեջանն այնքան է իր «տեսակետների» մեջ խորասուզվել, որ սկսել է առաջնորդվել միֆոլոգիայով: Ալիևը փորձառու գործիչ է, բոլորը հասկանում են, որ այս ամենը նախընտրական փուլում հնչեցված ելույթներ են։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարում է, որ իրենք կողմնակից են ինտենսիվ բանակցություններ վարելուն, բայց Ալիևն իր այս ագրեսիվ հայտարարությամբ միայն հարվածում է բանակցային գործընթացին»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետի խոսքով՝ կատարվողը «անեկդոտի» մակարդակում է: Տարասովը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը օրերս տարածաշրջանում էր, և այդ օրերին «Երևանը հետ բերելու» մասին խոսակցությունները միայն հարվածում են բանակցություններին, դրա համար էլ պաշտոնական Մոսկվան այդ մտքին շատ զգույշ է արձագանքել:

 

Հարցին՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում, երբ Ադրբեջանը հրապարակայնորեն հայտնում է Երևանի նկատմամբ ունեցած իր նկրտումների մասին, Տարասովը պատասխանեց. «Ադրբեջանի պատմությունը գրում են ոչ միան ադրբեջանցիները: Կա միջազգային պատմություն, համաշխարհային պատմություն, որը տեղն է գցում ամեն ինչ: Վերջ, Արցախը կա, Արցախը 30 տարի է այսպիսին: Դիվանագիտական, քաղաքական բոլոր միջոցները գործադրվել են:

Եթե Ադրբեջանում կարծում են, որ Արցախը իրենց տարածքն է, ուրեմն այդ տարածքում բնակվող մարդկանց չպետք է անվանեն այլմոլորակայիններ, չի կարելի սեփական ժողովրդին այդպես անվանել: Իսկ եթե իրենք ուզում են տարածքը զավթել առանց հայերի, որևէ մեկը դա իրենց թույլ չի տա»:

Փորձագետը նշեց, թե իր համար անհասկանալի է՝ ինչ է կատարվում բանակցություններում, ինչի շուրջ են հանդիպում հակամարտության կողմերը՝ այն էլ բարձր մակարդակով:

«Ես ոչինչ չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, 30 տարի է՝ բանակցություններ են ընթանում, փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացվում, բայց չի կարելի 3 տասնյակ փակ բանակցություններ անցկացնել, երբ որոշվում է ժողովրդի ճակատագրի հարցը: Մեզ հայտնի է, որ բանակցությունների սեղանին որոշակի փաստաթղթեր կան, բայց ուրիշ ոչինչ մենք չգիտենք»,- նշեց նա:

Տարասովը շեշտեց՝ իր համար անհասկանալի է նաև, թե ինչի շուրջ են խոսում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

«Դիվանագիտական աշխատանքին ծանոթ մարդիկ գիտեն, որ դիվանագետները խոսում են բացառապես փաստերի մասին: Նրանք չեն կանխատեսում, չեն ենթադրում, խոսում են զուտ փաստերի մասին: Ես հաշվեցի, թե քանի անգամ են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Ալիևը: 10-15 անգամ հանդիպել են, ի՞նչ են արել, ի՞նչ են խոսել, որ այսքան հանդիպել են, նարդի՞ են խաղացել, թե՞յ են խմել: Ոչ, ուրեմն կա քննարկումների մի շրջանակ, կա մի թեմա, որը քննարկում են, բայց մենք այդ մասին չգիտենք»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին՝ Տարասովը նշեց, որ Ռուսաստանը թույլ դիրքեր է ունեցել, բայց հետագայում ամրապնդել է իր դիրքերը. արդյունքում Ղարաբաղյան հարցը ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի համար դարձել է միակը, որտեղ կա կոնսենսուս:

«Սիրիայի հարցով վիճում ենք, Ուկրաինայի հարցով վիճում ենք, բայց Ղարաբաղի հարցով որևէ տարաձայնություն չկա, համաձայնություն է, կոնսենսուս: Սա հանելուկ է, ուրեմն կա մի ծրագիր, մի պրոյեկտ, որը նրանք քննարկում են»,- հավելեց փորձագետը: