Թուրքմենստանի նախագահը հայտնել է TAPI գազատարի աֆղանական հատվածի կառուցման մեկնարկի մասին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը հայտնել է TAPI (Թուրքմենստան- Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազատարի աֆղանական հատվածի կառուցման մեկնարկի մասին: Տեղամասի հիմնարկերքի արարողությունը տեղի է ունեցել թուրքմենա-աֆղանական սահմանին՝ Սերհետաբատ քաղաքի մոտ, հայտնում է Reuters-ը:
Արարողությանը մասնակցել են Աֆղանստանի ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գանին, Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբասին եւ Հնդկաստանի ԱԳ նախարար Մոբաշար Ջավեդ Աքբարը:
TAPI-ի թուրքմենական հատվածի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին: TAPI Pipeline Company Limited-ը, որը գազատարի կառուցման օպերատորն է, ծրագրել է Թուրքմենստանի տարածքից Հնդկաստանին գազամատակարարումը սկսել 2020 թվականի սկզբին: 1,814 կմ երկարաությամբ եւ մոտ 10 մլրդ դոլար արժեքով այս խողովակաշարով ծրագրվում է մատակարարել տարեկան 33 մլրդ խոր.մետր գազ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է