Բելառուսն ու Ռուսաստանը կարող են վերսկսել գազի գնի շուրջ բանակցությունները մարտի վերջին
Բելառուսն ու Ռուսաստանը կարող են մարտի վերջին վերսկսել գազի շուրջ բանակցությունները: Այդ մասին Արդյունաբերության նախարարության կոլեգիայի նիստից առաջ լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, հայտնում է БЕЛТА-ն:
«Ինչ վերաբերում է 2020-2024 թվականներին գազի գներին, մենք Ռուսաստանի հետ դեռ բանակցությունների փուլում ենք: Մենք պետք է 2017 թվականի վերջին ինչ-որ սկզբունքների հասնեինք, թե ինչպես են ձևավորվելու գները: Կարծում եմ՝ մարտի վերջին կվերսկսենք բանակցությունները»,- ընդգծել է փոխվարչապետը:
Վլադիմիր Սեմաշկոն հիշեցրել է, որ 2017 ապրիլին հաստատվել էին Բելառուսի համար ռուսական գազի գները մինչև 2019 թվականի ավարտը:
«Ինչ վերաբերում է 2020 թվականից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հարաբերություններին, երբ պետք է ստեղծվի միասնական նավթի և գազի շուկա, մենք բանակցությունների փուլում ենք:
Մենք հարցը դնում ենք այնպես, որ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին գազի գինը պետք է լինի եթե ոչ հավասար, ապա շատ մոտ Սմոլենսկի շրջանում գազի գնին»,- նշել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է