Արգենտինայում ՌԴ դեսպանատանը պատկանող շենքերից մեկում հայտնաբերվել է մոտ 400 կգ կոկաինով մի քանի ճամպրուկ (լուսանկար)
Ռուսաստանի ու Արգենտինայի հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա, ձերբակալվել է մի քանի մարդ։
2016 թվականին Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատունը երկրի անվտանգության նախարարությանը հայտնել էր, որ դեսպանատան շենքերից մեկում հայտնաբերվել է 389 կիլոգրամ կոկաին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին:
Ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ արգենտինական ոստիկանության աշխատակից և ռուսաստանցի:
Նրա խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերին դեսպանատունը դիմել է իրավապահ մարմիններին շենքերից մեկում կոկաինով մի քանի ճամպրուկ հայտնաբերելու հարցով: Ռուսաստանի և Արգենտինայի հատուկ ծառայությունների համատեղ հատուկ գործողության ընթացքում թմրանյութերը փոխարինվել են ալյուրով, իսկ ճամպրուկներում GPS-թրեքերներ են տեղադրվել:
«Ռուսաստան թմրանյութերը չեն հասել, այնտեղ ուղարկվել է ալյուր»,- ասել է Բուլրիչը:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերը պատրաստվում էին ուղարկել Ռուսաստան դիվանագիտական փոստով: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նարկոթրաֆիկին ներգրավված են եղել դեսպանատան նախկին հաշվապահը և ՌԴ ևս մի քանի քաղաքացի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim