Մելանյա Թրամփի ծնողները ԱՄՆ-ում կեցության կարգավիճակ են ստացել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները՝ ծագումով Սլովենիայից Վիկտոր եւ Ամալյա Քնավսները ԱՄՆ-ում մշտական բնակիչների կարգավիճակ են ստացել (գրին քարտ), գրավոր հայտարարությամբ հայտնել է ընտանեկան զույգի փաստաբան Մայքլ Ուիլդսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հրաժարվել է որեւէ այլ մեկնաանություն կատարելուց:
Փաստաբանի հայտարարությունը ԱՄՆ նախագահ Թրամփի դեմ քննադատություն է հարուցել: «ԱՄՆ-ում գրեթե յուրաքանչյուր ընտանիք կապված է ներգաղթային ծրագրերի հետ, որոնք Թրամփը ցանկանում է «սպանել», այդ թվում՝ նրա (Թրամփի) ընտանիքը»,- Մելանյա Թրամփի ծնողներին գրին քարտ տրամադրելու կապակցությամբ ասել է դեմոկրատ կոնգրեսական Լուիս Գուտյերեսը:
Հիմա օրինական ներգաղթյալներն իրավունք ունեն միջնորդագիր ներկայացնել իրենց ազգականների մուտքի համար՝ ներառյալ ամուսինների, երեխաների, եղբայրների եւ քույրերի, ինչպես նաեւ ծնողների: Գործող օրենսդրության հենց այս նորմից են օգտվել Մելանյա Թրամփի ծնողները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է