Amazon-ի հիմնադիրը ժամացույց է ստեղծում, որը կաշխատի 10 հազար տարի
Installation has begun—500 ft tall, all mechanical, powered by day/night thermal cycles, synchronized at solar noon, a symbol for long-term thinking—the #10000YearClock is coming together thx to the genius of Danny Hillis, Zander Rose & the whole Clock team! Enjoy the video. pic.twitter.com/FYIyaUIbdJ
— Jeff Bezos (@JeffBezos) 20 февраля 2018 г.
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ժամացույց կառուցել, որն առանց մարդկային միջամտության աշխատելու է 10 հազար տարի: Քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, ի հայտ կգան կառավարման նոր ձեւեր: Ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց, ասում է Բեզոսը: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- ավելացնում է նա:
Twitter-ի իր էջին նա հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Ծրագրի մեջ 42 միլիոն դոլար է ներդրվել, հաղորդում է «Լենտա»-ն: Երբ աշխատանքներն ավարտվեն, ժամացույցը կբացվի զբոսաշրջիկների համար: Սարքը գտնվում է Տեխասի արեւմուտքում՝ լեռան խորքում:
Բեզոսը պատմել է, որ սարքն աշխատում է ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանների փոփոխության հաշվին: Ժամացույցի ստեղծման վրա, որն Amazon-ի հիմնադիրը «Երկարատեւ մտածողության խորհրդանիշ» է անվանել, աշխատում են «հանճարեղ Դենի Հիլիսը, Զանդեր Ռոուզը եւ մի մեծ թիմ»: Կոնստրուկցիայի բարձրությունը 152 մետրից ավել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է