Լոնդոնում 88-ամյա վետերանը զինված կողոպտիչներից փրկել է անծանոթ կնոջը
Լոնդոնում տարեց վետերանը կռվել է երկու զինված կողոպտիչների հետ, որոնք հարձակվել են կնոջ վրա: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 88-ամյա Ջոն Նիքսոնը փողոցում նկատել է երկու տղամարդու, որոնք մի կնոջից խլում էին նրա պայուսակը: Տղամարդը որոշել է շեղել կողոպտիչների ուշադրությունն ու բացականչել. «Հանգիստ թողեք նրան»: Նրա խոսքով՝ դրանից հետո կողոպտիչները շրջվել են ու ասել, որ այդ դեպքում իրենք նրանից փող կվերցնեն, սակայն Նիքսոնը հակաճառել է ու հարվածել նրանցից մեկին:
Նշվում է, որ Նիքսոնին հաջողվել է հարվածելով վնասազերծել առաջին հանցագործին, իսկ երկրորդը հանել է դանակն ու մի քանի անգամ հարվածել վետերանին, ինչից հետո երկու կողոպտիչները փախուստի են դիմել: Կինը նույնպես փախել է:
Բարեբախտաբար, Նիքսոնը լուրջ վնասվածքներ չի ստացել: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել:
Ոստիկանության աշխատակիցներին չի հաջողվել գտնել ու ձերբակալել հանցագործներին, սակայն նրանք գովել են թոշակառուին «բացառիկ քաջության համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է