Դանիայում ձերբակալել են իրաքցի տղամարդուն, որը կացնով հարձակվել էր մարդկանց վրա
Դանիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը շաբաթ օրը Կոպենհագենի Բիրկերյոդ հյուսիսային արվարձանում կացնով հարձակվել էր երիտասարդ զույգի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հյուսիսային Զելանդիայի ոստիկանության վարչության Twitter-ում երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նույն մարդը երկուշաբթի բանկ էր թալանել Ռինգստեգ կոմունայում։
Ոստիկանությունը հաղորդել է, որ նրա անունը Մոհամեդ Աբդելքադեր Սալիմ աթ Թամիմի է, 29 տարեկան է։ Չհաստատված տվյալներով, նա Իրաքից է։ Երկու օր առաջ դուրս էր եկել բանտից, որտեղ անցկացրել էր 3 տարի եւ ազատազրկվել էր մի խումբ անձանց հետ զինված հարձակմամբ գողություն կատարելու համար։
Զույգը, որի վրա հարձակվել էր Աթ Թամիմը, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վնաս չի սպառնում, նրանք երկուսն էլ 19 տարեկան են։ Դեպքի այլ մանրամասներ ոստիկանությունը չի հայտնել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով