Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից
Թուրքիայի 17 քաղաքացի, անցնելով հունական Ինուսես կղզի, քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից, այս մասին տեղեկացնում է թուրքական IHA գործակալությունը:
Նշվում է, որ ապաստանի դիմում ներկայացրած քաղաքացիների մեծ մասը պետական պաշտոնյաներ են: Թուրքիայի քաղաքացիներն արդեն տարվել են տեղի ոստիկանական բաժանմունք: Նրանց նման քայլի դիմելու բուն պատճառները դեռևս չեն հրապարակվում:
Ի դեպ, հայտնի է, որ 2017 թվականին Հունաստանից քաղաքական ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը եղել է 800: Ապաստան խնդրողների թիվը կտրուկ աճել է Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով