Նազարբաեւը հաստատել է ղազախերենի նոր լատինատառ այբուբենը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաման է ստորագրել, որով հաստատել է լատինական գրության հիման վրա ղազախերենի այբուբենի նոր տարբերակը, հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
2017 թվականի հոկտեմբերին Նազարբաեւը հրաման էր ստորագրել մինչեւ 2025 թվականը ղազախերենի այբուբենի 32 տառով լատինական գրության փուլային անցման մասին: Այդ ժամանակ էլ հաստատվել է լատինատառ նոր այբուբենը: Բայց դրանում լայնորեն օգտագործվել էին ապաթարցները, ինչը, շատ մասնագետների եւ շարքային քաղաքացիների կարծիքով, դժվարացնում էր ընթերցելը եւ գրելը:
Նախագահի հաստատած նոր այբուբենը նույնպես 32 տառ է պարունակում, բայց ապաթարցներ չկան, մտցված են նոր տարբերիչ նշաններ եւ երկտառեր (sh, ch):
Մինչեւ 1920-ական թվականները ղազախերենն օգտագործել է արաբական գրությունը, որը փոխարինել է լատինատառի հիմքով այբուբենին: Այն գոյություն է ունեցել մինչեւ 1940 թվականը, երբ ընդունվել է ղազախերենի կիրիլիցայի այբուբենը: Ներկայումս կիրիլիցայի հիմքով ղազախերեն այբուբենը 42 տառ ունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով