ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Բիլդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն իբր խախտում է միջին եւ փոքր հեռավորության հրթիռների մասին համաձայնագիրը (ՄՓՀՀ) չեզոքացման մասին համաձայնագիրը, ինչը կարող է նոր միջուկային մրցավազքի հանգեցնել Եվրոպայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մոդեռնիզացնելով իր միջուկային զինանոցը եւ միջուկային վարժանքներ անցկացնելով՝ Ռուսաստանը կարող է նոր միջուկային մրցավազք հրահրել Եվրոպայում: ԱՄՆ-ը, լինելով ՄՓՀՀ-ի պայմանագրի կողմ, պարզել է, որ Ռուսաստանը խախտում է այն եւ պատրաստվում է նոր միջին հեռավորության հրթիռ զարգացնել, ինչպես նաեւ փորձարկել: ՆԱՏՕ-ում բոլոր գործընկերները անհանգստացած են»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին հետեւել պայմանագրին, ինչպես նաեւ ապահովել պաշտպանական ծրագրերի եւ ռազմական զորավարժությունների թափանցիկությունը: Ըստ Ստոլտենբերգի՝ այս փաստաթուղթը «եվրոպական անվտանգության հիմնաքարն է», որը տասնամյակներ շարունակ ապահովել է Կենտրոնական Եվրոպայի խաղաղությունը:
ՄՓՀՀ պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով