Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության եռակողմ ձևաչափ են ստեղծում
Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան մարտի 6-ին Բաքվում կանցկացնեն քաղաքական խորհրդակցություններ, որոնց ժամանակ կքննարկվի համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման հարցը։
Ինչպես գրում է minval.az կայքը, այս մասին հայտնել է Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը:
Նա նշել է, որ այդ առիթով Բաքու կայցելեն Թուրքիայի և Ուկրաինայի փոխարտգործնախարարներ Ումիդ Յալչընը և Վասիլի Բոդնարը:
Կողմերը կքննարկեն քաղաքական, տնտեսական, մարդասիրական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների գործունեության շրջանակում:
Դեսպանը նաև ընդգծել է, որ կողմերը կքննարկեն բեռնափոխադրումների և այլ հարցեր:
Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցության եռակողմ ձևաչափեր են ստեղծել Իրանի, Վրաստանի և այլ երկրների հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով