Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի հետ ատոմային գործարքից
Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ պլանից՝ խորհուրդ տալով դրանից հրաժարվել նաեւ ԱՄՆ-ին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանի հետ պայմանագիր կնքելով մենք շատ բան ենք հասել: Մենք միասնական ճակատով ենք հանդես եկել եւ խորհուրդ ենք տալիս մեր ամերիկացի ընկերներին չհրաժարվել գործողությունների այս ընդհանուր պլանից, այլ համատեղ եւ ամեն կերպ խոչընդոտել տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնմանը», - ասել է Գաբրիելը Մյունխենի անվտանգության համաժողովում:
Հիշեցնենք, 2015 թ. հուլիսի 14-ին Իրանն ու միջնորդների վեցյակը (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) համաձայնության էին եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ, որով Իրանը սահմանափակում էր միջուկային ոլորտում իր գործունեությունը, դրա դիմաց Արեւմուտքը վերացնում էր Իրանի դեմ պատժամիջոցները:
Ներկայիս ԱՄՆ վարչակազմը խստորեն քննադատում է համաձայնագիրը եւ սպառնում է դրանից դուրս գալ` անվանելով այն «ամենավատ գործարքը» Միացյալ Նահանգների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով