Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում է NLTimes-ը:
Երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մյուսը վերաբերում է նրան, որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը:
Երկու նախագծերը ներկայացրել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ինչպես հայտնել է նիդեռլանդական ANP գործակալությունը, սպասվում է, որ այս որոշումը կհանգեցնի Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների է՛լ ավելի վատթարացմանը:
Երկրների միջև հարաբերությունները լարվել են այն ժամանակից ի վեր, երբ Նիդեռլանդները թույլ չտվեց թուրք նախարարներին մուտք գործել երկիր՝ Թուրքիայում հանրաքվեի հարցով Նիդեռլանդներում հանրահավաքներ իրականացնելու համար: Հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները ձախողվել են, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով