Եվրահանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերի մոտ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատել է Թուրքիայի ծովային ուժերի գործողությունները, որոնք Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերի մոտ, խոչընդոտել են Saipem 12000 հորատման լողացող կայանքի աշխատանքները, գրում է diken.com.tr կայքը:
Յունկերը Թուրքիայի քայլերը որակել է անընդունելի ու նշել, որ իրենք միանշանակ դեմ են նման գործողություններին:
«Թուրքիայի պահվածքին կտրականապես դեմ ենք», - ասել է Յունկերը:
Նշենք, որ Saipem 12000 կայանքը նավթի հորատում է իրականացնում իտալական ENI նավթային ընկերության համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում երկրի իշխանությունները կոչ են անում Թուրքիային զերծ մնալ հետագա անօրինական քայլերից և կատարել միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ էր տվել օտարերկրյա ընկերություններին հույս չդնել հունական իշխանությունների վրա ու իրենց չափը չանցնել կիպրոսյան հատվածում որևէ գործողություն իրականացնելիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով