Մեքսիկայի նախագահի թեկնածուն վթարի է ենթարկվել
Մեքսիկայի Ազգային հնդկացիական կոնգրեսը հայտնել է ճանապարհային պատահարի հետեւանքով երկրի առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Մարիա դե Խեսուս Պատրիսիո Մարտինեսի վիրավորվելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոնգրեսի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել դաշնային թիվ մեկ մայրուղում, որը Քալիֆորնիայի թերակղզով անցնում է Սան Իգնասիո եւ Վիսկաինո բնակավայրերի միջեւ: «Մեր ընկեր Մարիչույը (դե Խեսուս Պատրիսիոյի մականունն է) եւ խորհրդի անդամ Լուսերո Իսլավան վիրավոր են: Ցավոք, մեր եւս մեկ ընկերը զոհվել է»,- նշված է կոնգրեսի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսը, որի մեջ եղել են թեկնածուն եւ նրան ուղեկցողները, ճանապարհից դուրս է թռել եւ շրջվել:
Մարիչույը ծրագրել է հուլիսի 1-ին անցկացվող երկրի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, սակայն նախկին ապստամբ ազգային ազատագրության Սապատիստական բանակի եւ Ազգային հնդկացիական կոնգրեսի աջակցությամբ՝ ներկայացնելով Մեքսիկայի բնիկ բնակչության շահերը: Փորձագետները նրա հաղթելու հնարավորությունը շատ ցածր են գնահատում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով