Ռուսաստանը կշարունակի Թուրքիային Ս-400-ներ մատակարարել
Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին նախատեսում են զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ» եւս մեկ համակարգի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։
«2020 թվականի մարտ-հունիս ամիսներին առաջին խմբաքանակի մատակարարման ավարտից հետո նույն թվականին նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր 2021 թվականին Թուրքիային Ս-400 համալիրների եւս մեկ համակարգի մատակարարման շուրջ։ Մատակարարման նոմենկլատուրան նման կլինի առաջին պայմանագրին»,-պատմել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ նախատեսվում է, որ նոր փաստաթղթում կողմերը կպայմանավորվեն արտադրության մասնակի տեղայնացման մասին՝ թուրքական ընկերությունները ռուսական լիցեզիայի ներքո կսկսեն պատրաստել Ս-400 բաղկացուցիչ մասերը, որոնք չունեն ծայրահեղ կարեւոր նշանակություն։
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային «Ռոսօբորոնէքսպորտ» ծառայությունում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով