«Հաշմանդամները» վայրկենապես «ապաքինվել» են և ֆուտբոլ խաղացել (տեսանյութ)
Կրասնոդարի գետնանցումներից մեկում երկու «հաշմանդամ» տղամարդիկ, որոնք հավանաբար մուրացկանությամբ են զբաղվել, վայրկենապես «ապաքինվել» են և սկսել ֆուտբոլ խաղալ, երբ այնտեղ մարդ չի եղել: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Կուբան 24» հեռուստաալիքի YouTube ալիքում:
Տղամարդկանցից մեկը մի կողմ է դրել իր հենակները, վերցրել գնդակն ու փորձել նետել այն մյուսի ուղղությամբ: Երկրորդ տղամարդը, հասկանալով, որ հենակներով բարդ է խաղալ, նույնպես մի կողմ է դրել դրանք ու պատասխան հարված արել:
Համացանցի օգտատերերի մեծամասնությանը զայրացրել է տղամարդկանց պահվածքը և հենակները որպես խղճահարության ու գումար հավաքելու միջոց օգտագործելը: Մյուսները հումորով են մոտեցել իրավիճակին ու կատակով գովել նրանց հնարամտությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով