Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում իրականում թատերական բեմականացում է և այժմ «վերածվել» է Թուրքիայի դեմ պայքարի:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարություն Էրդողանն արել է՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ցուցաբերված աջակցության մասին:
«Ասում եք, թե ԻՊ-ի դեմ եք պայքարում, արդեն կես միլիարդ եք ծախսել և այժմ ցանկանում եք այդ թիվը հասցնել երեք միլիարդի: Իսկ քանի՞ ԻՊ-ական եք սպանել այս ընթացքում: Եկել է ժամանակը վերջ տալու այդ թատրոնին»,- ասել է Էրդողանն ու կոչ արել ԱՄՆ-ին «հանել դիմակները»:
Թուրքիայի նախագահը նաև պատասխանել է ամերիկացի գեներալներից մեկի այն հայտարարությանը, որը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ի՝ Մանբիջին հարվածելու դեպքում իրենք կոշտ պատասխան կտան:
«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim