Առանց մետրոյի նոր կայարանների կառուցման Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրը չի լուծվի
Չեմ հավատում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային նոր համակարգի ստեղծման վերաբերյալ ներկայացրած նախագիծն իրականություն կդառնա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Նոր տրանսպորտային համակարգի ներդրումից հետո, քաղաքային իշխանությունների խոսքով, բնակիչները միջինը երեք րոպե կսպասեն իրենց անհրաժեշտ տրանսպորտին, ուղևորափոխադրումներն ավելի արագ կկատարվեն, կստեղծվեն հատուկ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ կիմանան թե երբ կմոտենա տրանսպորտը։ Կներդրվեն ավտոբուսներ, շահագործումից դուրս կգան երթուղային տաքսիները։
Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց, որ դեռևս խորհրդային տարիներից, երբ Հայաստանն սկսեց զբաղվել տրանսպորտային համակարգով, շեշտը դրվում էր մետրոյի վրա, բոլորը ասում էին, որ առանց մետրոյի Երևանի տրանսպորտի խնդիրը չի լուծվի, դրա համար էլ կառուցվեց Մետրոպոլիտենը:
«Հիմա մետրոն արդյունավետ չէ, որովհետև կարիք կա նոր կայարանների կառուցման: Կայարաններից մեկը պետք է լինի Աջափնյակում, մյուսը Դավիթաշենում»,- նշեց նախկին քաղաքապետը:
Նա շեշտեց՝ քանի որ նախագծով չի առաջարկվում մետրոյի կայարանների կառուցում, ուրեմն այն չի կարող արդյունավետ լինել:
«Մետրոն ծախսատար չէ, ֆանտազիայի բնագավառից չէ մեկ-երկու կայարան բացելը, այն էլ երբ դրանցից մեկը համարյա պատրաստ է, մետրոյի գիծը բաց է: 40 միլիոն է անհրաժեշտ: Շատ ավելի մեծ գումարներ ավելի աննպատակ երևույթների վրա են ծախսվում: Այնպես չէ, որ գումար չկա, դրա համար չեն սարքում»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նկատեց, որ Երևանի քաղաքային իշխանությունները հանել են մետրոյի կայարանների կառուցման դրույթն իրենց նախընտրական ծրագրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ