Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Պակիստանի դպրոցում տանիքի փլուզումից մահացել է առնվազն 34 աշակերտ Զելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններին ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր Պերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդ Իրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ Ֆրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTok Լավրովը կմեկնի Թեհրան Ինչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակը

Վարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբՊակիստանի դպրոցում տանիքի փլուզումից մահացել է առնվազն 34 աշակերտԶելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններինՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցերՊերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդԻրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներՖրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքիՀոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTokԼավրովը կմեկնի ԹեհրանԻնչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակըՂրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն էԷրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում ՊուտինինԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետՀութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատըCOP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովիցԱնտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքումՖրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբԱնահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվՎրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՈստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպիցԵրևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան ԱվինյանCOP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովըԻսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահՍերտ կապի մեջ ենք հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանցՅուվենտուսը կամային հաղթանակ տոնեց ԻսպանիայումՃամպրուկի ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներԻսրայելի նախագահի այցը Թուրքիայում քննադատության առիթ է դարձելՏաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասինԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներինՊատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահԿոնկրետ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ. Թուրքիայի փոխարտգործնախարարԸնդլայնվել է ապրանքների ցանկը, որոնց հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունՋրի սակավությունը և հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելուՄեծ Բրիտանիան Կիեւին լրացուցիչ Storm Shadow-ներ կուղարկիԱնկլավների եւ այդ խնդիրը լուծելու մասին (տեսանյութ)Գողոնի մի մասը հայտնաբերված է (տեսանյութ)Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումըՈր հասցեներում գազ չի լինիԹուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրըՀայրը վրաերթի է ենթարկել 1,5-ամյա դստերըՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերելԱրարատ-Արմենիան մրցեց լեհական Յագելոնիայի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենCOP17-ի շրջանակում Երևանում կգործարկվի լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանության հարթակՀայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին
Աշխարհ

Ինչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակը

Այս օրերին, երբ Երևանում ընթանում են COP17-ի նախապատրաստական
աշխատանքները, իսկ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է Հայաստանը, բնապահպանական թեմաները լայնորեն լուսաբանվում են։

Սակայն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս կան ակտիվիստներ, որոնք քննադատում են կլիմայական համաժողովների արդյունավետությունը և բողոքի նշանով հրաժարվում դրանց մասնակցելուց։

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարով հայտնի շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը մի քանի անգամ հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովներին՝ քննադատելով դրանց արդյունավետությունն ու ընդունող երկրների քաղաքականությունը։ Նրա դիրքորոշումն արտացոլում է ավելի լայն դժգոհություն՝ կապված միջազգային կլիմայական բանակցությունների արդյունքների, հանածո վառելիքի արդյունաբերության
ազդեցության և մարդու իրավունքների հետ։

2022 թվականին Թունբերգը հայտարարեց, որ չի մասնակցի Եգիպտոսում
անցկացվող COP27-ին։ Նա համաժողովները քննադատում էր՝ նշելով, որ դրանք
հաճախ օգտագործվում են այսպես կոչված «կանաչ լվացման» համար․ երբ
պետություններն ու կազմակերպությունները բնապահպանական
պատասխանատվության տպավորություն են ստեղծում՝ առանց իրենց
գործունեության մեջ էական փոփոխություններ կատարելու։

«Եվրանյուզի» հրապարակման համաձայն՝ Թունբերգը կասկածի տակ էր դնում նաև համաժողովների՝ համակարգային փոփոխություններ ապահովելու կարողությունը։ Մինչ այդ նա մասնակցել էր COP-ի մի քանի համաժողովների, այդ թվում՝ 2021 թվականին Գլազգոյում անցկացված COP26-ին, որտեղ քննադատել էր համաշխարհային առաջնորդների հայտարարությունները՝ դրանք անվանելով անարդյունավետ խոստումներ։

Ինչո՞ւ են քննադատում COP համաժողովները
ՄԱԿ-ի կլիմայական համաժողովները, որոնք անցկացվում են ամեն տարի, պետությունների համար կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շուրջ բանակցելու հիմնական միջազգային հարթակն են։ Դրանց ընթացքում քննարկվում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, կլիմայական փոփոխություններին հարմարվելը և զարգացող երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելը։

Այդուհանդերձ, ակտիվիստների և բնապահպանական կազմակերպությունների մի մասը պնդում է, որ համաժողովների ընթացքում ընդունվող հայտարարությունների և իրական գործողությունների միջև մեծ տարբերություն կա։

Քննադատության հիմնական ուղղություններից մեկը նաև հանածո վառելիքի՝ նավթի, գազի և ածխի արդյունաբերության ներկայացուցիչների ազդեցությունն է բանակցությունների վրա։ 2024 թվականին՝ Բաքվում անցկացված COP29-ի նախաշեմին, ավելի քան 150 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կոչ էին արել սահմանափակել նավթագազային ոլորտի ազդեցությունը համաժողովի կազմակերպման և բանակցությունների վրա։

Նրանց մտահոգություններից մեկն այն էր, որ հանածո վառելիքի արդյունաբերության շահերը կարող են հակասել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի նպատակներին։ Այս մասին
հայտնում է CIDSE միջազգային կազմակերպությունների ցանցը։

Նույն համաժողովի ընթացքում COP գործընթացի բարեփոխման կոչով
հանդես եկան նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ և
կլիմայական փորձագետներ։ Նրանց կարծիքով՝ ամենամյա բանակցությունները
ներկայիս ձևաչափով չեն ապահովում այն արագությունն ու ծավալը, որոնք
անհրաժեշտ են կլիմայական ճգնաժամին համարժեք արձագանքելու համար։

Նրանց առաջարկներից էին ընդունող երկրների ընտրության չափանիշների խստացումը, բանակցությունների արդյունավետության բարձրացումը և ստանձնած պարտավորությունների կատարման ավելի հստակ վերահսկողությունը։ Այդ մասին գրել է Inside Climate News-ը։ Բոյկո՞տ, թե՞ մասնակցություն՝ քննադատությամբ Կլիմայական համաժողովների քննադատությունը, սակայն, միշտ չէ, որ հանգեցնում է դրանց ամբողջական բոյկոտի։

Շատ բնապահպանական կազմակերպություններ շարունակում են մասնակցել բանակցություններին՝ փորձելով ազդել որոշումների վրա, իսկ մյուս ակտիվիստները նախընտրում են բողոքի ակցիաները կամ համաժողովներից դուրս կազմակերպվող
միջոցառումները։

Թունբերգի՝ COP27-ին չմասնակցելու որոշումը պայմանավորված էր ոչ միայն համաժողովների արդյունավետության վերաբերյալ նրա քննադատությամբ, այլև Եգիպտոսում մարդու իրավունքների վիճակի մտահոգություններով։ Իսկ 2024 թվականին նա քննադատեց Բաքվում COP29-ի անցկացումը՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի մարդու իրավունքների
վիճակի և նավթագազային քաղաքականության վրա։ 

Այսպիսով, COP համաժողովների դեմ ուղղված քննադատությունը մեկ միասնական բոյկոտի շարժում չէ։ Այն ներառում է տարբեր մոտեցումներ՝ սկսած բանակցություններին չմասնակցելուց մինչև դրանց ներսում բարեփոխումներ պահանջելը։

Top News