Հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել են Եմենի կառավարական «մայրաքաղաքի» օդանավակայանին
Երկու հրթիռ է ընկել Ադենի օդանավակայանի տարածքում, որոնցից մեկը՝ թռիչքուղու մոտ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Կահիրեից Ադեն տեղական ավիաընկերության չվերթը, որը այդ պահին պետք է վայրէջք կատարեր օդանավակայանում, ուղղվել է Սաուդյան Արաբիա, իսկ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարամետ ուժերը հարձակում են իրականացնում հութիների դեմ, որոնք ավելի վաղ գրավել էին ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի շրջանի տարածքները եւ Կարմիր ծովի ափամերձ հատվածը։
Հութիներն արդեն 10 տարի վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան։ Երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության նստավայրը Ադեն խոշորագույն նավահանգստային քաղաքն է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...