Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։
Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T։
- A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։
- D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։
Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։ Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։
Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։


















































Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմա...