Միշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունես
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակման առաջատար Ռաֆինյա Դիասը Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Ռասինգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաշվով հաղթանակից հետո խոսել է իր ներկայիս մարզավիճակի մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կայացած խաղում կատալոնացիները հաղթել են 7-2 հաշվով, իսկ բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ «Միշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունես։ Ոչ, ես երբեք նման բան չեմ ասի, դուք դա ինձնից չեք լսի, թե իբր գտնվում եմ իմ մարզավիճակի գագաթնակետին։ Ես միշտ փորձում եմ ավելի լավը դառնալ և թիմին էլ ավելի մեծ օգուտ տալ։ Շատ ուրախ եմ խփածս գնդակների և հաղթանակի համար։ Բայց մենք պետք է շարունակենք աճել՝ ոչ միայն անհատապես, այլև որպես թիմ»,- հանդիպումից հետո նշել է բրազիլացին։
Այս հեթ-տրիկից հետո Ռաֆինյան Լիգայի ընթացիկ խաղարկությունում իր խփած գոլերի քանակը հասցրեց 9-ի՝ միանձնյա գլխավորելով ռմբարկուների մրցավազքն ու առաջ անցնելով Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեից։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մեկնարկային բոլոր վեց հանդիպումներում հաղթանակ է տոնել և վաստակած 18 միավորով վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։


















































Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios
Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք...