Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակել Տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում Հութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատում Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել Kia EV9-ն ավելի պահանջված է դարձել Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ) Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարար Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է Ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում Միշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունես

SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանաՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԻջևանը՝ իր բնակիչների աչքերով (տեսանյութ) Մեսսին սահմանեց բացարձակ ռեկորդ«Բարսելոնան» իսկական գոլառատ հրավառություն պարգևեց իր երկրպագուներինԱրևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. ՇոյգուՄիջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն 0 կապ (տեսանյութ). Ռուբեն ՌուբինյանՌուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահMicrosoft AI-ի ղեկավարը զգուշացնում է՝ ԱԲ-ն կարող է դառնալ մարդկանց հետ ռեսուրսների համար մրցող «սիլիկոնային տեսակ»Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանըԱբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակովԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչCOP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. ՓաշինյանԿրեմլը քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներըՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձըՄոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըԲոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում. վարչապետ
Հայաստան

Ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, առցանց ձևաչափով, մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 11-րդ նիստին:

Խորհրդի 11-րդ նիստն այս տարի հյուրընկալել է Բելառուսի Հանրապետությունը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստն անցկացվել էր 2025 թվականին, Երևանումորի արդյունքներով՝ Խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

 Աննա Վարդապետյանը ողջունել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 11-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին և վստահություն հայտնել, որ այսօրվա նիստը ևս մեկ հնարավորություն կտա քննարկելու արդիական հարցերը, փոխանակվելու գործնական փորձով և նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները։

Օրակարգի 3-րդ հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված առաջընթացը, ուղղությունները, նախաքննության և դատական քննության արդյունքները, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Աննա Վարդապետյանը նշել է, որ Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրվում է կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր թվի նվազում։ Մասնավորապես, 2023 թվականին արձանագրվել է 1368, 2024 թվականին՝ 1116, իսկ 2025 թվականին՝ 996 կոռուպցիոն հանցագործություն։ Այսպիսով, երկու տարվա ընթացքում դրանց թիվը նվազել է ավելի քան մեկ քառորդով։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը չի կարող գնահատվել հանցագործությունների թվային ցուցանիշով. գնահատման համար կարևոր նշանակություն ունեն քննությունների որակը, դատարան ուղարկված վարույթների և կայացված դատական ակտերի թիվը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնումը։

2025 թվականին դատարան է ուղարկվել կոռուպցիոն հանցագործություններով 311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ, մինչդեռ 2024 թվականին դատարան էր ուղարկվել 217 վարույթ՝ 493 անձի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 2025 թվականին դատարանների կողմից ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ՝ 282 անձի վերաբերյալ, որոնցից 107 գործով 193 անձ դատապարտվել է։

Աննա Վարդապետյանը ընդգծել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ժամանակակից մեխանիզմների զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է գործարկված Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ azdararir.am-ը, որի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 հաղորդում՝ 2024 թվականի 380-ի համեմատ։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիոն հանցագործությունների գույքային հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ 2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 1 միլիարդ 643 միլիոն դրամի վնաս։ Միաժամանակ, ՀՀ դատախազության կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում կայացված դատական ակտերի, հաշտության համաձայնությունների և դատախազական ներգործության միջոցների հիման վրա՝ պետության կամ համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել կամ փաստացի տիրապետմանն է վերադարձվել 124 անշարժ գույք՝ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ կոռուպցիան այսօր ավելի ու ավելի հաճախ դրսևորվում է բարդ՝ բազմաշերտ գույքային սխեմաների, անշարժ գույքի, փոխկապակցված անձանց, ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման միջոցով։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն ֆինանսական քննությունները, գույքի և դրամական միջոցների ծագման բացահայտումը, ինչպես նաև վերջնական շահառուների հայտնաբերումը։

Օրակարգի 4-րդ հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի փորձը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում՝ անդրադառնալով ինչպես ինստիտուտի ձևավորմանը, այնպես էլ դրա կիրառման առաջին արդյունքներին։

Ներկայացնելով գործնական արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանն է անցել շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով գույք։ Երկրորդ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 15-ին։

2026 թվականի սեպտեմբերի դրությամբ դատարաններում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 175 հայց՝ շուրջ 629,5 միլիարդ դրամ կամ մոտ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնի չափով։

Միաժամանակ, ինստիտուտի կիրառման շրջանակում, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 հաշտության համաձայնություն, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվել են շարժական և անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ՝ շուրջ 5,5 միլիարդ դրամ կամ մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ժամանակակից քաղաքականության նպատակը ոչ միայն կոռուպցիոն հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև ապօրինի գործունեության տնտեսական արդյունքից զրկելն է ու պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնելն է։

Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ ժամանակակից ֆինանսական հոսքերի միջազգային բնույթը գործնականում անհնար է դարձնում նման գործիքների արդյունավետ կիրառումը բացառապես ազգային իրավազորության շրջանակներում։ «Հետևաբար, այս ինստիտուտի հետագա զարգացումն անխուսափելիորեն կապված է միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման, ինչպես նաև ազգային տարածքից դուրս գտնվող ակտիվների հայտնաբերման և որոնման հետ»,- եզրափակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։