COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան
COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայանը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, նաև մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի:
«Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդ գա (Հայաստան): Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, [դրանցից] oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասաց նա:
Այս համատեքստում անդրադառնալով արձանագրվող գնաճին՝ Փաշինյանը հաստատեց՝ գնաճային երևույթներ կան, բայց նաև նկատեց՝ ինչքան Հայաստանի պահանջարկը մեծանա, գնաճային երևույթները մեծանալու են:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով