Դևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակը
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի պետք է արժանանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն ու ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակը։
«Մեսսին պետք է նվաճի Ոսկե գնդակը։ Նա, թերևս, աշխարհի առաջնության լավագույն խաղացողն էր և անհավանական անցկացրեց նախորդ տարին։ Նման ազդեցություն ունենալ աշխարհի առաջնությունում, ինչպես նա… 39 տարեկանում ոչ ոք ունակ չէր լինի նման մակարդակի խաղ ցուցադրելու»,- անգլիացու խոսքերն է մեջբերում All About Argentina-ն։
Հատկանշական է, որ մեքսիկական ակումբի դարպասն ուղարկված գնդակը Մեսսիի համար հոբելյանական՝ 100-րդն էր «Ինտեր Մայամիի» կազմում (բոլոր մրցաշարերի կտրվածքով) և 929-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։ 39-ամյա հարձակվողը դարձավ MLS-ի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 գոլ խփել մեկ ակումբի կազմում. այս նշագծին հասնելու համար նրանից պահանջվեց ընդամենը 115 հանդիպում։
Այս տարվա Ոսկե գնդակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները