Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը չի առարկի, եթե Ռուսաստանը ցանկանա Գյումրիից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ևս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ: Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի նման ասենք՝ «մնացինք անտեր»: Ուզում են հանեն, թող հանեն: Ես ասում եմ՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն:
Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի, եթե իրենք որոշեն հանել, մենք չենք առարկելու: 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում: Եթե ուզում են չհանեն, մենք պատրաստ ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանն իրականացնում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:
«Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնել, թող հեռացնեն: Եթե չեն ուզում հեռացնեն, թող չհեռացնեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ