Իրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառում
Վրաստանը Իրանի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք Իրանի դեմ որևէ երկկողմ պատժամիջոց չենք կիրառում։ Դա կլիներ անհեթեթ և սխալ»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը գործում է գործող միջազգային պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։
Կոբախիձեի խոսքով՝ երբ առանձին պետություններ կամ միջազգային կառույցներ պատժամիջոցներ են սահմանում, Վրաստանը հաշվի է առնում այդ սահմանափակումները և համապատասխան որոշումներ ընդունում։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 ավիաընկերությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը թռիչքներ են իրականացնում Իրանի և Վրաստանի միջև։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ Թբիլիսին կգործի պատժամիջոցների գործող ռեժիմին լիարժեք համապատասխան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ