Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է
Ուզում եմ հստակ արձանագրել այն խնդիրները, որ մեզ համար գերակա են՝ ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, գնալով աճող մարդատար մեքենաների քանակը, տարատեսակ հատվածներում այդ մեքենաների ապօրին կանգառներն են,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստում։ Նա շեշտռել է, որ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը, պետք է հասկանալ՝ այդ կանգառներից ինչպես են դուրս բերվելու կայանված մեքենաները, «որ մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։
Քաղաքապետը նաև շեշտել է, որ ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն։ Նա հանձնարարել է կենտրոնանալ այդ խնդիրների վրա. «Շատ դեպքերում հանրային տրանսպորտում արձանագրում ենք, որ ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ՝ ունենք ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, ինչը բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանն ու հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը։ Հետևապես, տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ