Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով Երևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակից

Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել
Մշակույթ

Թվային դարաշրջանում թղթային գիրքը չի անհետանում․ ինչ են կարդում տարբեր սերունդները (տեսանյութ)

Թվային բովանդակության տարածմանը զուգահեռ փոխվել է նաև գիրք կարդալու ձևը։ Էլեկտրոնային գրքերը հնարավորություն են տալիս գրականությունը պահել հեռախոսում, սակայն թղթային գիրքը շարունակում է պահպանել իր ընթերցողին։ Գրքերի վաճառքով երկար տարիներ զբաղվող Սմբատն ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատում է նաև մեկ այլ հետաքրքիր փոփոխություն՝ տարբեր սերունդների գրական նախասիրությունները զգալիորեն տարբեր են։

Նրա դիտարկմամբ՝ գրքերով առավել հետաքրքրված են երիտասարդները։ Նրանք ավելի հաճախ ընտրում են ժամանցային և արկածային գրականություն՝ նախընտրելով այնպիսի պատմություններ, որոնք ընթերցանությունը դարձնում են նաև հետաքրքիր զբաղմունք։ Մեծահասակ ընթերցողների հետաքրքրությունները, Սմբատի խոսքով, այլ ուղղվածություն ունեն։ Այս խմբում առավել մեծ պահանջարկ ունեն պատմական գրքերը։ Տարբեր սերունդների նախասիրությունների տարբերությունն, ըստ նրա, բնական է․ գրքի ընտրությունը հաճախ կապված է ոչ միայն տարիքից, այլև մարդու հետաքրքրություններից, կենսափորձից ու ազատ ժամանակի հնարավորությունից։

Իսկ միջին սերնդի դեպքում պատկերը որոշակիորեն այլ է։ Սմբատի խոսքով՝ առօրյա հոգսերն ու զբաղվածությունը հաճախ թույլ չեն տալիս այդ տարիքային խմբի ներկայացուցիչներին այնքան ժամանակ հատկացնել ընթերցանությանը, որքան կցանկանային։

Գրքի շուկայի մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նաև թվայնացման ազդեցությունը։ Էլեկտրոնային գրքերի տարածումը տարիներ շարունակ հարց է առաջացրել՝ արդյոք թղթային գիրքը աստիճանաբար զիջո՞ւմ է իր տեղը թվային տարբերակին։

Սմբատը, սակայն, այս տեսակետի հետ համաձայն չէ։ Նրա երկարամյա աշխատանքի ընթացքում նկատած միտումն այն է, որ մարդիկ շարունակում են ընտրել հենց թղթային գիրքը։ Նրա խոսքով՝ թղթային տարբերակը շատերի համար կրկին դարձել է ավելի հարմար և կիրառելի։ Այսինքն՝ էլեկտրոնային գիրքը չի վերացրել թղթայինի պահանջարկը․ երկու ձևերն էլ շարունակում են գոյություն ունենալ, իսկ ընթերցողը ընտրում է իրեն հարմար տարբերակը։

Ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու հարցում կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է դպրոցներում և կրթական հաստատություններում։ Սմբատը առանձնացնում է հատկապես այն կրթական ծրագրերը, որոնց շրջանակում երեխաներին ամառային արձակուրդների համար ընթերցանության ցանկեր են առաջարկում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները կարող են ոչ միայն ուղղորդել երեխային դեպի գիրքը, այլև ընթերցանությունը դարձնել առօրյայի մի մաս։

Այս ամենի ֆոնին գիրքը շարունակում է փոխել իր ձևը, բայց ոչ պարտադիր՝ իր տեղը մարդու առօրյայում։ Էլեկտրոնային տարբերակը կարող է ավելի հասանելի լինել, հատկապես զբաղված մարդկանց համար, սակայն թղթային գիրքը շարունակում է ունենալ իր ընթերցողը։ Իսկ գրքերի վաճառքով տարիներ շարունակ զբաղվող Սմբատի փորձը ցույց է տալիս՝ սերունդները կարող են տարբեր գրքեր ընտրել, բայց ընթերցելու ցանկությունը պարտադիր չէ, որ անհետանա տեխնոլոգիաների զարգացման հետ։