Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով Երևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակից

Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել
Տեսանյութեր

Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։
Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է։

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

«Իմ հայրը ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել և իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունեի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղավ, ամեն ինչ մոռացա, եկա հայրենիք։ Սկսեցի գործունեությունս «Այո՛ անկախությանը» ճանապարհին։ Մեր հանրապետության հիմնը, եռագույնը, զինանշանը ինձ համար սուրբ էր»,-հիշում է Ճգնավորյանը։

Մաեստրոյի համար քաղաքացիությունն ու ինքնությունը երկու տարբեր հարթություններ էին։ Քաղաքացիությունը՝ պետության հետ կայուն իրավական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնության հարց էր։

«Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լավ կլիներ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի, դիմեցի և փառք Տիրոջը, որ կատարվեց երազանքս։
Շատ հուզիչ էր ինձ համար, որովհետև երբ հնչեց օրհներգը, տեսա դրոշն ու զինանշանը, հիշեցի, որ ժամանակին հենց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եվ այսօր, հենց այդ խորհրդանիշների ներքո, ինքս երդում տվեցի հայրենիքիս՝ մնալ նրան հավատարիմ»,-նշում է նա։

Տարիներ անց մաեստրոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
Այն կապը, որը տարիներ շարունակ գոյություն ուներ նրա ստեղծագործության, գործունեության ու ինքնության մեջ, այժմ ամրագրված է նաև իրավական մակարդակում։ Եվ եթե տարիներ շարունակ նա Հայաստանն իրենն էր համարում, ապա այսօր այդ պատկանելությունը հաստատված է նաև իրավականորեն։

«Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում պարսիկ էի, օտար երկրներում՝ օտար։ Երբևիցե չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, և երբ հեռացա այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապես որբություն զգացի։

Մեկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եվ շնորհակալություն»։