Ferrari-ն էլիտար սուպերէլեկտրաքար կստեղծի
Ferrari ընկերությունը մտադիր է ստեղծել էլիտար սուպերէլեկտրամեքենա: Այս մասին հայտարարել է Fiat Chrysler Automobiles-ի (FCA, որի մեջ է մտնում Ferrari-ն) գլխավոր տնօրեն Սերջո Մարկյոնեն, հայտնում է Bloomberg-ը:
Նրա կարծիքով՝ այն ամենը, ինչ հիմա անում է Tesla-ն, կարող են անել նաեւ ոլորտի մյուս մասնակիցները: «Սա կլինի շուկայում ամենաարագ ամենագնացը»,- ասել է Մարկյոնեն: Նոր Ferrari-ն իր թափքով նման չի լինի այս սեգմենտի գոյություն ունեցող ոչ մի մեքենայի, հստակեցրել է նա:
Ընկերությունը պատրաստ է էկոլոգիապես մաքուր էլեկտրական մարտկոցներով սուպերքարերի արտադրությանը, ասել է թոփ մենեջերը: «Եթե որեւէ մեկն անգամ ստեղծելու է էլեկտրական սուպերքար, ապա Ferrari-ն նրանց թվում առաջինը կլինի: Մենք այդպիսի մեքենա կպատրաստենք, եւ կարեւոր չէ՝ արդյոք այն կվաճառվի՞, սա պարտականություն է»,- հայտարարել է Մարկյոնեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ