Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան
Ես համարում եմ, և դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ես ինչ-որ պահի պետք է լքեի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես հաջողություն եմ մաղթում նրան։ Նախ՝ ինքը իմ ընկերն է, և ես նրան շարունակում եմ համարել իմ ընկերը։ Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ, ինքն իմ գործընկերն է։ Մաղթում եմ, որ նա լինի Ազգային ժողովի երկրորդ նախագահը, որը իր ժամկետը մինչև վերջ կպաշտոնավարի:
Նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով: Հայկ Կոնջորյանի մասով մասնավորապես, որովհետև այն, ինչ Հայկը պատերազմից հետո կարողացավ անել, ես չէի կարող: Ես ոչ էդ ուժը, ոչ համբերությունը չէի ունենա խմբակցության հետ: Ինքը բալանսավորված է պահել, իսկ ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանին, իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում»,- ասաց ԱԺ նախագահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Թեկնածուների թվում էին նաև ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք՝ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը