Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունը Superman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում «Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմը Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Պուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս Ջոնսոն Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը Վարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոն Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին Binance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. Reuters

Որտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում«Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմըԻրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան ՔրդստանինԱննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՊուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս ՋոնսոնԴոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել ՕմանըՎարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոնՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՔննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունըՓրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներինBinance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. ReutersՋոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարինՀանրային սննդի օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջներըWorld Liberty Financial ընկերությունը համագործակցում է հոնկոնգյան WorldClaw ընկերության հետՏան հյուրասենյակը նրանց համար իրական կյանքի խորհրդանիշն էՔննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորություններըԹեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցություններըԹրամփը Իրանին կոչ է արել հանձնվելՂարաբաղից տեղահանվածների վարձակալության վարձավճարի հատուցման ծրագիրը շարունակվում էՊապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներինՔաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահինԲարսելոնան Տորեսին փոխարինող է գտել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է Գանայի 62 քաղաքացի Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց ՔուշներըԵրևանում լսվում են հայկական ջազի մեղեդիներըԿարեն Դեմիրճյան փողոցում բարեկարգվելու են մայթերը, կլինեն երթևեկության սահմանափակումներԱրտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կանԹուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Ջոն Լուկումիի տեղափոխության մասինԱրթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողություններ կատարող անձանցԻրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համարՆոր նշանակում Քննչական կոմիտեումՍերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբՎրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններինԱմասիա և Ազատան համայնքներին տրամադրվել են նոր մոտոբլոկներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ դարձնելու համարԱմրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիրԹրամփի աշխատակազմի ղեկավարի անունից հանդես եկած անձը հաղորդագրություններ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետինԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ«Օլիմպիակոս»-ը 5 միլիոն եվրոյով պայմանագիր է կնքել Նաիր Թիկնիզյանի հետՀայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերըՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումՋԿ ղեկավար կազմը Տավուշում ուսումնասիրել է ջրային ենթակառուցվածքների վիճակը և առկա խնդիրներըՈւթ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համարԱրևը վնասո՞ւմ է մաշկըՇիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքներըՀայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև համագործակցության նոր ձևաչափ է սահմանվելԼիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանըՀամատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահինԶինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Հայաստան

Կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ և ներառվեց Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում։

Նախագծի փաթեթով առաջարկվում է հստակեցնել մարդասիրական սկզբունքների ամրագրումը, հանրային վերահսկողության մեխանիզմների սահմանումը և ապահովել օրենքի կիրառելիության արդյունավետությունը։ Նախագիծը մշակել ենք՝ արձագանքելու Օրենքի ընդունումից հետո բարձրաձայնվող մտահոգություններին, որոնք հնչեցնում էին փորձագետները և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
 
1. Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորությունը.
2. պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակումն ու իրականացումը, կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական կրթական ծրագրերում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը.
3. սահմանել վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը՝ «Բռնում-Ստերջացում-Պատվաստում-Վերադարձ նույն տարածք» մեթոդը.
4. hասարակական կազմակերպությունների համար օրենսդրորեն ամրագրել հնարավորություն՝ իրականացնելու հասարակական մշտադիտարկում բոլոր տեսակի կացարաններում՝ անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից.
5. արգելել և որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը և հյուծելը, առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը, առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ կենդանու քնեցումը, ինչպես նաև վիրաբուժական միջամտության իրականացումը, գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով քնեցում կամ սպանդ իրականացնելը.
6. սահմանափակել տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը (էլեկտրական, սուր ելուստներով վզակապեր), արգելել կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում.
7. ՏԻՄ-ի կողմից կենդանի պահելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը փոխարինել կենդանիների պարտադիր հաշվառման մեխանիզմով.
8. թույլատրելի համարել ոչ մասնագետների կողմից իրականացվող առաջին բուժօգնությունը և անասնաբույժի կողմից նշանակված ամբուլատոր բուժումը ոչ հանրային վայրերում.
9. սահմանել կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ։
 
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է սահմանել այնպիսի խախտման դեպքերի համար պատժաչափեր, ինչպիսիք են՝
 
• ոչ համապատասխան չափաբաժնով ցավազրկմամբ վիրաբուժական միջամտություն իրականացնելը.
• քաղցի մատնելու միջոցով տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը.
• գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը.
• պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը ցանկացած հանրային վայրում դնչկալով և առնվազն մեկ մետր կարճեցված կապով չկազմակերպելը.
• պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում չբացառելը.
• առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.
• թափառող կենդանիների բռնելու, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձի գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները խախտելը։
 
Առաջարկվում է նաև վերանայել պատասխանատվության համար կիրառվող ամրագրված տուգանքների սահմանաչափերը, մասնավորապես՝
 
• Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը՝ մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը, կամ կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (երեսնապատիկի փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով (ութսունապատիկի փոխարեն)։
• Կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (հիսնապատիկի փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (հարյուրապատիկի փոխարեն)։
• Անհրաժեշտ որակավորում և մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման իրականացումը՝ բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում և ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով («երկուհարյուրապատիկի» փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (չորսհարյուրապատիկի փոխարեն)։
 
Նախագիծը մշակվել է ոլորտի փորձագետների հետ համագործակցությամբ և քննարկվել է շուրջ երեք տասնյակ կազմակերպությունների և անհատների հետ։
 
Նախագծի առաջին և երկրորդ ընթերցումները տեղի կունենան հուլիսի 2-ի արտահերթ նիստում: