Նորույթը ոչ միայն հղում է կատարում բրենդի առաջին ավտոմեքենաներին, որոնք հայտնվել էին Մեծ Բրիտանիայում 1950-ականների սկզբին, այլև ցուցադրում է Sonderwunsch ստորաբաժանման հնարավորությունները, որը զբաղվում է հաճախորդների պատվերով ավտոմեքենաների անհատականացմամբ։
Մոդելի թողարկումը սահմանափակված է ընդամենը 51 օրինակով։
Earls Court 51 Edition անվանումը կապված է լեգենդար լոնդոնյան Earls Court Motor Show ցուցահանդեսի հետ, որտեղ 1951 թվականին բրիտանական հանրությանը առաջին անգամ ներկայացվել էին երկիր ներմուծված Porsche 356 ավտոմեքենաները։
Հոբելյանական տարբերակի հիմքում Porsche 911 GT3 Touring-ն է՝ տարբերակ առանց զանգվածային հետևի անթևիկի։ Այս ընտրությունը կատարվել է միտումնավոր, որպեսզի տեսողականորեն ավտոմեքենան մոտեցվի դասական Porsche 356-ին։
Թափքը ներկված է հատուկ մշակված Earls Court Green մետալիկ երանգով, որը ստեղծվել է Paint to Sample Plus ծրագրի շրջանակում։ Արծաթագույն շեշտադրումներ են ստացել դռների բռնակները, հայելիների պատյանները և կապոտի դեկորատիվ գիծը։ Earls Court ցուցահանդեսին նվիրված թեմատիկ տարրերը տեղադրված են ամբողջ թափքի վրա, իսկ առջևում 20-դյույմանոց և հետևում 21-դյույմանոց անիվները համալրված են բրենդային կանաչ գույնի ներդիրներով։
Սրահը նույնպես իրականացվել է անհատական նախագծով։ Դռների և գործիքային վահանակի վերին հատվածը պատված է Paldao Green կանաչ կաշվով, իսկ նստատեղերը՝ Chalk Beige բաց բեժ կաշվով։ Սպորտային բազկաթոռները ստացել են վելվետից հատուկ ներդիրներ՝ բացառիկ տարր, որը հասանելի է միայն Sonderwunsch ծրագրի միջոցով։ Նստատեղերի թիկնակները ձևավորված են կանաչ կաշվով և դեկորատիվ փայտե ներդիրներով։
Հոբելյանական շարքի բրիտանական ծագման մասին հիշեցնում են արևապաշտպան հովանոցների վրա դաջված Մեծ Բրիտանիայի դրոշի պատկերները։
Տեխնիկական մասը մնացել է անփոփոխ։ Ավտոմեքենան համալրված է 4,0 լիտր աշխատանքային ծավալով մթնոլորտային վեցգլան բոքսերային շարժիչով, որի հզորությունը 503 ձիաուժ է։ Գնորդներին առաջարկվում է ընտրություն՝ յոթաստիճան երկկցորդ ռոբոտացված փոխանցման տուփի և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի միջև։
Sonderwunsch ստորաբաժանումը, որի անվանումը թարգմանվում է որպես «հատուկ ցանկություն», ստեղծվել էր դեռ 1970-ականներին, իսկ 2021 թվականին նոր զարգացում ստացավ։
Այսօր այն առաջարկում է գրեթե անսահմանափակ անհատականացման հնարավորություններ՝ ընդհուպ մինչև պատվիրատուների անհատական նախագծերով ամբողջությամբ եզակի ավտոմեքենաների ստեղծում։ Բացի այդ, ստորաբաժանման մասնագետները զբաղվում են նաև Porsche-ի դասական մոդելների գործարանային վերականգնմամբ՝ լիարժեք վերականգնելով դրանք մինչև նոր ավտոմեքենայի վիճակ։
Porsche 911 GT3 Earls Court 51 Edition-ի արժեքը սկսվում է 251 951 ֆունտ ստեռլինգից, ինչը ավելի քան 20 հազար ֆունտով գերազանցում է նույնիսկ բացառիկ Porsche 911 S/T-ի գինը։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Երևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ Խուդաթյան
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...