ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
Այս մասին հայնտում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարն է։ «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան անցնելու շեմը և ներկայացված կլինի նոր ձևավորվելիք խորհրդարանում, հետևաբար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել էր լքել երկիրը, սակայն օդանավակայանում նրան հայտնել էին, որ նրա ելքը երկրից արգելված է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ Քոչարյանը նախօրոք պլանավորած եռօրյա այց ուներ արտերկիր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում