«Մենք վճռականորեն աջակցում ենք ամուր և համապարփակ դիվանագիտական համաձայնագրին՝ որպես նախագահ Թրամփի ձեռք բերած փոխըմբռնման հուշագրի շարունակություն, որը կարող է խաղաղություն և անվտանգություն բերել ամբողջ տարածաշրջանին», - նշվում է հայտարարության մեջ։
Հետագա բանակցություններն անհրաժեշտ են՝ երաշխավորելու համար, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ասվում է փաստաթղթում։ Նման բանակցությունները, «յոթնյակի» առաջնորդների կարծիքով, կշահեն տարածաշրջանային և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությունից։
«Մենք աջակցում ենք դրան (Վաշինգտոնի և Թեհրանի համաձայնագրին) և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ դրա իրականացման գործում», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, «յոթնյակի» առաջնորդները հայտարարել են, որ «առանց սահմանափակումների կամ վճարների տարանցիկ անցման իրավունքը միջազգային առևտրի հիմքն է», իսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ առևտրային նավերի պաշտպանության հարցում, կարող է դեր խաղալ նեղուցում ծովային երթևեկության վերականգնմանը նպաստելու գործում։
«Մենք պարտավորվում ենք արագացնել էներգակիրների մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացումը, որպեսզի նվազեցնենք Հորմուզի նեղուցից գլոբալ կախվածությունը և ավելացնենք մեր էներգետիկ պաշարները», - ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են ուրբաթ օրը Շվեյցարիայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում