Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄ Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետ Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցեր Հարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք) ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJ

Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստըԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել (տեսանյութ)Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող հողատարածքների նկատմամբՖրանսիայի Սենատում պատմության մեջ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորումը» խմբակցություն կձևավորի Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրելԿալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել ՈւկրաինայինՀանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահի նախագծի շուրջՂազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում Հունգարիայի վարչապետին կասկածում են հեռախոս գողանալու մեջՈւկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրաՀանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ
Թոփ-լուրեր

Դեռահասության նոր մարտահրավերները․ ի՞նչ խնդիրներ ունեն դեռահասները

Դեռահասությունը մարդու կյանքի ամենաբարդ և միաժամանակ

ամենակարևոր փուլերից մեկն է։ Հենց այս շրջանում են ձևավորվում

ինքնությունը, ինքնագնահատականը, արժեքային համակարգը և ապագայի

մասին պատկերացումները։ Սակայն մասնագետները նշում են, որ

ժամանակակից դեռահասների առջև ծառացած խնդիրները զգալիորեն

տարբերվում են նախորդ սերունդների փորձառությունից։

Եթե տարիներ առաջ դեռահասներն իրենց համեմատում էին հիմնականում

ընկերների, դասընկերների կամ հարևանների հետ, ապա այսօր

համեմատության շրջանակը դարձել է գրեթե անսահման։ Սոցիալական

ցանցերը նրանց առջև ամեն օր ներկայացնում են հաջողության,

գեղեցկության, նյութական բարեկեցության և իդեալական

հարաբերությունների հարյուրավոր օրինակներ։

Հոգեբան Թագուհի Մակարյանի գնահատմամբ՝ այս երևույթը հաճախ

հանգեցնում է ոչ իրատեսական սպասումների ձևավորմանը։ Դեռահասը

կարող է սկսել կասկածել սեփական հնարավորություններին, դժգոհել իր

արտաքինից կամ ձեռքբերումներից և իրեն ընկալել որպես պակաս հաջողակ՝

համեմատելով իրական կյանքը համացանցում տեսած իդեալականացված

պատկերների հետ։

Մասնագետի ընդգծմամբ՝ նման համեմատությունները հատկապես

վտանգավոր են այն պատճառով, որ դեռահասությունը ինքնության

ձևավորման շրջան է։ Այս տարիքում երիտասարդը փորձում է հասկանալ, թե

ով է ինքը, ինչ արժեքներ ունի, ինչ նպատակներ է ցանկանում հետապնդել և

ինչ տեղ է զբաղեցնում հասարակության մեջ։ Երբ այդ գործընթացի վրա

սկսում են ազդել արտաքին չափանիշներն ու սոցիալական ճնշումները, կարող

են առաջանալ ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնընկալման

հետ կապված խնդիրներ։

Հոգեբանները մտահոգիչ են համարում նաև այն փաստը, որ վերջին

տարիներին նկատվում են ինքնավնասման դեպքեր։ Թեև հասարակության մեջ

հաճախ ընդունված է նման վարքագիծը մեկնաբանել միայն որպես

ուշադրություն գրավելու փորձ, մասնագետները զգուշացնում են, որ

յուրաքանչյուր նման դեպքի հիմքում կարող են լինել տարբեր հոգեբանական 

պատճառներ՝ ներքին լարվածություն, միայնության զգացում,

հուսահատություն կամ չարտահայտված հույզեր։

Այս իրավիճակում առանձնահատուկ դեր ունեն ծնողները։ Թագուհի

Մակարյանի կարծիքով՝ ծնողի արձագանքը պետք է լինի հավասարակշռված և

հասկացող։ Խուճապը, կտրուկ մեղադրանքները կամ պատժելու փորձերը

հաճախ ոչ թե օգնում, այլ ավելի են խորացնում խնդիրը։

Դեռահասության շրջանում բնական է նաև, որ երեխան որոշ չափով հեռանում

է ծնողներից և ձգտում ավելի մեծ ինքնուրույնության։ Սակայն հոգեբանները

տարբերակում են բնական ինքնուրույնացումը և խորքային օտարացումը։ Եթե

ծնողի և դեռահասի միջև կորում է հուզական կապը, ծնողը դժվարանում է

հասկանալ երեխայի ապրումները, խնդիրներն ու մտահոգությունները։

Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս դեռահասին

չդիտարկել որպես «դժվար երեխա»։ Ավելի ճիշտ է նրան ընկալել որպես մարդ,

որը տվյալ փուլում աջակցության, լսված լինելու և ընդունված զգալու կարիք

ունի։ Վստահության վրա հիմնված երկխոսությունը հաճախ դառնում է այն

կամուրջը, որի միջոցով դեռահասը հետագայում պատրաստ է լինում խոսել իր

խնդիրների մասին և օգնություն խնդրել։

Միևնույն ժամանակ հոգեբանները կարևորում են նաև հասարակության

վերաբերմունքը հոգեկան առողջության նկատմամբ։ Չնայած վերջին

տարիներին թեման ավելի հաճախ է քննարկվում, հոգեբանի դիմելու

վերաբերյալ կարծրատիպերը դեռ շարունակում են գոյություն ունենալ։

Մասնագետների համոզմամբ՝ հոգեբանի օգնությանը դիմելը չպետք է ընկալվի

որպես թուլության նշան կամ լուրջ խնդիր ունենալու ապացույց։ Ինչպես

մարդիկ հոգ են տանում իրենց ֆիզիկական առողջության մասին և դիմում

բժիշկների, նույնքան բնական պետք է լինի նաև հոգեկան առողջության

մասին հոգ տանելը։

Արդի աշխարհում, որտեղ դեռահասները բախվում են աննախադեպ

տեղեկատվական հոսքերի, սոցիալական ճնշումների և արագ

փոփոխությունների, նրանց հոգեկան բարեկեցության պահպանումը դառնում

է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության

պատասխանատվությունը։

Top-news.am