Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է Ո՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարություն Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ) Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ Հայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոն Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում

Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում զարգացել է հարկերը կամավոր վճարելու մշակույթը․ Ֆինանսների նախարար

 
Հայաստանում զարգացել է հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը, քանի որ քաղաքացիները տեսնում են, որ իրենց վճարած հարկերն ուղղվում են հանրային ծառայությունների ընդլայնմանն ու բարելավմանը։

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն ավելի վստահ են, որ իրենց կողմից վճարվող հարկերը վերածվում են հանրային ծառայությունների և ենթակառուցվածքային բարելավումների։

«Ոգևորությամբ պետք է արձանագրել, որ հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը մեր երկրում զարգացել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս վստահ են, որ իրենց կողմից վճարված հարկերն ուղղվում են իրենց իսկ մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և լավարկմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ պետության և քաղաքացու հարաբերության հիմքում դրված է այն մոտեցումը, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը՝ պետությանը։

«Մենք գործում ենք համատեղ՝ առաջնորդվելով «պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևով։ Եվ հունիսի 7-ին մեզ տրված քվեն հենց այս տրամաբանության հաստատումն է»,- նշեց նա։  

Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունը միջավայրաստեղծ աշխատանք է իրականացնում՝ կայուն և կանխատեսելի ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման, ներդրումների պաշտպանության, հավասար մրցակցային պայմանների ապահովման, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Նախարարը նշեց, որ հարկերի միջոցով պետական բյուջե վճարվող գումարները պետք է ուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը՝ սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական և այլ ոլորտներում խնդիրներ լուծելու նպատակով։

Նրա խոսքով՝ միայն պետության միջոցով է հնարավոր ձևավորել հանրային ռեսուրսների հավաքագրման և ծախսման այնպիսի համակարգ, որը կապահովի անվտանգային միջավայր, պաշտպանունակություն, իրավակարգ, մրցակցային և գործարար միջավայր, ինչպես նաև այլ հանրային բարիքներ։

Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ հարկային բեռը պետք է արդարացիորեն բաշխված լինի տնտեսության տարբեր ոլորտների, գործունեության տեսակների, հարկման համակարգերի և սոցիալական խմբերի միջև։

Նախարարի խոսքով՝ եթե կիրառվում են օրենքով սահմանված հարկային արտոնություններ, ապա դրանք պետք է բխեն Կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթություններից, տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունից։

«Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, որոնք հնարավորություն ունեն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել և դրանով անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել բարեխիղճ հարկ վճարողների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը հավելեց, որ վերջին 5 տարիների տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ։

«Անցյալ 5 տարիների թռիչքաձև տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները»,- նշեց նախարարը։