Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանի վերընտրություն․ ովքե՞ր շնորհավորեցին, և ովքե՞ր դեռ չեն արձագանքել 

Կիրակի՝ հունիսի 14-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է  ձայների 49.7456 տոկոսը և պահպանել խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորություն։

Խորհրդարան են անցել նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3.9893 տոկոս արդյունքով չի հաղթահարել անցողիկ շեմը։

Շնորհավորական ուղերձներ՝ աշխարհի տարբեր երկրներից վերջնական արդյունքների հարպարակումն արդեն բազմաթիվ երկրների առաջնորդներ և պաշտոնյաներ հղել էին իրենց շնորհավորական ուղերձները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու կապակցությամբ։

Առաջին միջազգային շնորհավորանքը հարևան Վրաստանից էր։  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ուղերձում նշել էր. «Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև մեր ժողովուրդների բարօրության համար»։

Այնուհետև շնորհավորական ուղերձներ հղեցին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև Բալթյան երկրների ղեկավարները՝ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը և Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։

Վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեցին նաև այլ հետխորհրդային երկրներից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հետխորհրդային երկրներից բացի, շնորհավորական ուղերձներ են ստացվել նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից և եվրոպական պետությունների ղեկավարներից։ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ 

Իսկ   Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել էր՝ «Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար»։ 

Շնորհավորական ուղերձներ եկան նաև Ամերիկա մայրցամաքից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը   իր ուղերձում նշել է «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»: 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ուղերձում նշել էր.  «Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և  համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»։

Հարևան երկրներից շնորհավորական ուղերձներ են ստացվել նաև Իրանից և Թուրքիայից՝ Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական համագործակցության միջոցով։ 

«Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի», - նշել է իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Վերընտրման առթիվ   շնորհավորել են աշխարհի տարբեր անկյունների մայրաքաղաքներից՝ բայց ոչ դեռ Նիկոլ Փաշինյանի վերընտրություն․ ովքե՞ր շնորհավորեցին, և ովքե՞ր դեռ չեն արձագանքել «հյուսիսից»։

Թե ինչու մինչ այժմ Ռուսաստանից շնորհավորական ուղերձ չի հրապարակվել, պաշտոնապես չի մեկնաբանվել։ Սակայն ակնհայտորեն դա տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին, որն առավել խորացել է վերջին ամիսներին։ Հավանաբար դրան նպաստեց նաև մայիսին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Երևան էին ժամանել եվրոպական տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ նաև Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին։ 

Վերջին շրջանում ռուսական կողմը մի շարք հրապարակային հայտարարություններում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ հնչեցնելով քննադատական գնահատականներ տարբեր գործընթացների վերաբերյալ։

Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչները տարբեր առիթներով արձագանքել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ այդ թվում ընտրական գործընթացների, իշխանություն–ընդդիմություն հարաբերությունների և հանրային-քաղաքական իրավիճակի շուրջ ձևավորված քննարկումներին։ Հայտարարություններում ընդգծվել են նաև մտահոգություններ՝ կապված տարածաշրջանային և ներքին քաղաքական զարգացումների հետ։

 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվել են նաև տնտեսական բնույթի սահմանափակումներ՝ կապված մի շարք ապրանքների ներմուծման և վերահսկողության հետ։ Չնայած դրանք հիմնականում ներկայացվել են որպես ֆիտոսանիտար և տեխնիկական կարգավորումների մաս, այնուամենայնիվ ակնհայտ է դրանց քաղաքական լինելը։ 

Կային սպասումներ, որ վերջնական արդյունքների ամփոփումից հետո, ի վերջո, կլինի նաև շնորհավորական ուղերձ հյուսիսային դաշնակցից, ինչը, սակայն, մինչ այս պահը չի տեղի ունեցել։ Հազիվ թե դրա իրական պատճառը լինի ընտրությունների անցկացման ոչ ժողովրդավար լինելը՝ հաշվի առնելով, թե ինչպես են անցկացվում ընտրությունները Ռուսաստանում, և թե ինչպիսի խախտումներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքներ են ռուսական կողմից գնահատել որպես մաքուր և թափանցիկ։ 

Top-News.am