Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Լրատվական դաշտը փչացրել են երկար և նպատակային DW․ ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն է արտաքսել Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներին Ինչ համամասնությամբ են պատգամավորական մանդատները բաշխվել 9-րդ գումարման Ազգային Ժողովում ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 15.06.2026 OP17-ի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս Ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու․ հայտարարություն

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց ԲաքուԻրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր G7-ի էներգետիկ միլիարդատերերը օրական 300 միլիոն դոլար են աշխատումԵՄ-ն ցանկանում է մինչև 15 տարով սահմանափակել նոր անդամների իրավունքները՝ զրկելով նաև վետոյի հնարավորությունիցԼրատվական դաշտը փչացրել են երկար և նպատակայինDW․ ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն է արտաքսել Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներինԻնչ համամասնությամբ են պատգամավորական մանդատները բաշխվել 9-րդ գումարման Ազգային ԺողովումԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարությունՓաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըՄայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 15.06.2026OP17-ի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում ենԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. ՎենսԻնչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու․ հայտարարությունԲրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինՀրդեհ՝ ռեստորանի պահեստումՓրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանինՌոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքըՊուտինը զանգահարել և շնորհավորել է ԹրամփինՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Փարիզում էԶելենսկին հայտարարել է, որ կհանդիպի Թրամփի հետ G7 գագաթնաժողովի ժամանակՌուսական ավիահարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքումԷրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտԱնհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն. Փաշինյանը՝ ԹրամփինԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում2026-ի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. ՇՄ նախարարԱրմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցերԹրամփը հրապարակել է առեղծվածային ԱԲ-պատկեր՝ «Դուք դիսկոռմբակոծվում եք» գրությամբՎերաքվեարկություն տեղի չի ունենա․ ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբՀայիթիում առևանգել են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայիԱՄՆ-Իրան պատերազմն ավարտվել է․ ինչ է նախատեսում 14 կետանոց նախագիծը․ MehrԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀռոմում տեղի են ունեցել միգրացիայի հակառակորդների և կողմնակիցների բազմահազարանոց զուգահեռ երթերՇվեդիայի հավաքականը խոշոր հաղթանակով գլխավորում է F խումբըԳիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտելKAT7 սպիտակուցը Ալցհեյմերի հիվանդության դեպքում կապված է նեյրոբորբոքման հետ. NeuronԵրկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքներիAudi-ն մարտահրավեր է նետում էլեկտրամոբիլների նորաձևությանը. նոր Q7-ը դուրս է գալիս հզոր դիզելովՀնագետները բացահայտել են հին Միջագետքի խոշոր քաղաքներից մեկի կործանման գաղտնիքը48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է աշխարհի առաջնությունըՄեկ հպումով դեպի սթրե՞ս. սմարթֆոնների ազդեցությունը հոգեկան առողջության վրաԵրևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ ԱվինյանՀանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ ԽուդաթյանՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանըԵրևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ ԱվինյանՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ովՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար ՋարվիսըԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայովՄրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար

Ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու․ հայտարարություն

ՀՀ ԿԸՀ կողմից 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
 
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։
 
Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։
 
Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)։
 
Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)։
 
Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն․ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության (tactical voting) հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։
 
Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։
 
Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։
 
Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։
 
Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։
 
ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին»,- ասվում է հայտարարության մեջ: