Ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է. Միրզոյան
Թույլ տվեք շնորհավորել ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ, ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները և առաջին հերթին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է, և ՀՀ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը:
Երկրորդ՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացիներին երրորդ, հերթական անգամ, անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահելու համար: Այն, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե շատ խոսուն է, մյուս կողմից՝ շատ պատասխանատու և շատ պարտավորեցնող: Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը ՀՀ քաղաքացիներից, ինչպես նախկինում:
Այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք, և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել»,- ասաց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց