Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է Ո՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարություն Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ) Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ Հայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոն

Ոսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ

Երեք ուժ՝ նոր խորհրդարանում. նախնական արդյունքների ճշգրտումը փոխեց քաղաքական պատկերը

Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները մասնակցեցին խորհրդարանական
ընտրություններին՝ որոշելու, թե որ քաղաքական ուժերն են առաջիկա տարիներին
ներկայացված լինելու երկրի օրենսդիր մարմնում։ Ընտրատեղամասերը փակվելուց
հետո հանրության ուշադրությունը կենտրոնացավ ոչ թե նախընտրական
խոստումների, այլ արդեն քվեատուփերից դուրս եկող թվերի վրա։

Այս ընտրություններում ընտրողների քվեն ստանալու համար պայքարում էին 16
կուսակցություն և 3 դաշինք։ Քարոզարշավի շաբաթներին քաղաքական ուժերը
մրցում էին ծրագրերով, հայտարարություններով ու խոստումներով, սակայն
ընտրությունների իրական պատկերը պետք է պարզ դառնար միայն ձայների
հաշվարկից հետո։

Գիշերվա ընթացքում հրապարակվող նախնական արդյունքները մի քանի անգամ
փոխեցին քաղաքական ուժերի դասավորվածության պատկերը։ Սկզբնական
հաշվարկներով թվում էր, թե նոր խորհրդարանում ներկայացված կլինեն չորս
քաղաքական ուժեր։ Անցողիկ շեմը հաղթահարողների թվում էր նաև «Բարգավաճ
Հայաստան» կուսակցությունը, որը, հրապարակված առաջին տվյալների համաձայն,
գտնվում էր խորհրդարան անցնելու սահմանագծին։

Սակայն ձայների հաշվարկի շարունակական թարմացումներն ու տվյալների
ճշգրտումը փոխեցին իրավիճակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
արտահերթ նիստում ներկայացված տվյալների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցությունն այլևս չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար
անհրաժեշտ շեմը և դուրս է մնում նոր գումարման Ազգային ժողովից։ Այսպիսով, եթե
ընտրությունների գիշերը խոսվում էր չորս ուժերից բաղկացած խորհրդարանի մասին,
ապա վերջին նախնական տվյալներով խորհրդարանում ներկայացված կլինեն երեք
քաղաքական ուժեր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով հաշվարկվել
են բոլոր՝ 2006 ընտրատեղամասերի արդյունքները։ Ընդհանուր հաշվարկվել է 1
միլիոն 477 հազար 326 քվեաթերթիկ, որոնցից 1 միլիոն 459 հազար 66-ը ճանաչվել են
վավեր, իսկ 18 հազար 261-ը՝ անվավեր։

Նախնական արդյունքներով ընտրություններում առավելագույն աջակցությունը
ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով 727
հազար 490 ձայն կամ 49.86 տոկոս։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝

340 հազար 75 ձայնով կամ 23.31 տոկոս արդյունքով։ Երրորդ տեղում «Հայաստան»
դաշինքն է, որը ստացել է 145 հազար 105 ձայն կամ 9.95 տոկոս։
Մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով
ավելի ցածր արդյունքներ։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները ցույց են
տալիս, որ քաղաքական դաշտում պահպանվում է բազմակարծությունը, իսկ
ընտրողների ձայները բաշխվել են տարբեր քաղաքական բևեռների միջև։

Նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր
խորհրդարանում կունենա 61 մանդատ՝ 105-ից։ Սա նշանակում է, որ
կուսակցությունը ձևավորում է կայուն մեծամասնություն՝ զբաղեցնելով
պատգամավորական մանդատների 58.1 տոկոսը։ Մնացած մանդատները կբաշխվեն
խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի միջև։

Այսպիսով, ընտրություններից մեկ օր անց արդեն ուրվագծվում է Հայաստանի հաջորդ
քաղաքական շրջանի պատկերը։ Եթե ընտրությունների գիշերվա գլխավոր հարցը
խորհրդարան անցնող ուժերի թիվն էր, ապա հաջորդ օրվա գլխավոր նորությունը
դարձավ այդ պատկերի փոփոխությունը։ Մի քանի ժամվա ընթացքում խորհրդարանի
հնարավոր կազմը վերանայվեց, իսկ քաղաքական ուժերից մեկը՝ հայտնվելով
անցողիկ շեմի սահմանագծին, դուրս մնաց օրենսդիր մարմնից։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները
դեռևս նախնական են։ Թեև արդեն հաշվարկվել են բոլոր ընտրատեղամասերի
արդյունքները, դրանք շարունակում են համարվել նախնական մինչև արդյունքների
պաշտոնական ամփոփումն ու հաստատումը։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն
կհրապարակի օրենքով սահմանված ժամկետներում։

Top-news